Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

44-ամյա քաղաքացին մտել է ԱԱԾ վարչական շենք և ինքնասպանության փորձ արել

531
Շաբաթ, 21 մարտի, 2020 թ., 14:10
44-ամյա քաղաքացին մտել է ԱԱԾ վարչական շենք և ինքնասպանության փորձ արել

Մարտի 20-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Մի քաղաքացի ներս է մտել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և փորձել է իրեն վնասել: Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ըստ աղբյուրի՝ ԱԱԾ աշխատակիցները կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը, որից հետո նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և ԱԱԾ վարչական շենքի մոտից քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ՝ 44-ամյա Ա. Շ-ն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։