Սաուդյան Արաբիայում #COVID_19 կորոնավիրուսը սկսել են բուժել մալարիայի դեմ նախատեսված դեղամիջոցներով
2160
Շաբաթ, 21 մարտի, 2020 թ., 15:10
![]() Սաուդյան Արաբիայի բժիշկները մարտի 20-ից սկսել են կորոնավիրուսի դեմ մալարիայի դեղամիջոցների օգտագործումը։ Այս մասին հաղորդել է թագավորության առողջապահության նախարար Թաուֆիկ ար-Ռաբիան, գրում է РИА Новости-ն։ «Մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցները նպաստում են COVID-19 կորոնավիրուսի հետևանքները նվազեցնելուն, ու մենք սկսել ենք կիրառել այդ դեղամիջոցները նրանց համար, ում այդ բուժումը համապատասխանում է։ Հույս ունենք, որ արդյունք կունենանք»,- նշել է նախարարը։ Մարտի 20-ին նախարարությունը Twitter միկրոբլոգում հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում երկրի 11 քաղաքներում հայտնաբերվել է կորոնավիրուսի 80 նոր դեպք, իսկ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 344-ի, բուժվել է 8 մարդ: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
