Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Իրանում մեթիլ սպիրտը որպես #COVID_19-ի դեմ «պրոֆիլակտիկ» միջոց օգտագործելուց 62 մարդ է մահացել․ #Mehr

1027
Ուրբաթ, 20 մարտի, 2020 թ., 16:15
Իրանում մեթիլ սպիրտը որպես #COVID_19-ի դեմ «պրոֆիլակտիկ» միջոց օգտագործելուց 62 մարդ է մահացել․ #Mehr

Իրանի Խուզեստան նահանգում մեթիլ սպիրտից թունավորումների հետևանքով մահացության դեպքերը աճել են՝ հասնելով 62-ի, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին:

Ահվազի Բժշկական համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 3 մարդ է մահացել, ևս 13-ը դիմել են բուժհաստատություն:

Ավելի վաղ Իրանի Խուզեստան նահանգում 36 մարդ մահացել էր արդյունաբերական սպիրտ խմելուց հետո, որպեսզի «պաշտպանվեն» կորոնավիրուսից: Ֆարս նահանգում չորս մարդ օգտագործել է մեթանոլ, որից հետո կորցրել էր տեսողությունը: Բացի այդ, Թեհրանի մերձակայքում գտնվող Ալբորզ նահանգում հաղորդվել էր 7 մարդու մահվան մասին, որոնք թունավորվել էին մեթիլ սպիրտից: Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածները տեղեկատվությունը ստացել են ինտերնետից և կարծել են, որ մեթանոլը կօգնի նրանց կորոնավիրուսի բուժման համար։ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1,3 հազար մարդ, գրանցվել է վարակի 18 407 դեպք: