Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պայմանագրային զինծառայողը կասկածվում է 1 հոգու սպանելու, 2 հոգու վիրավորելու մեջ

426
Հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ., 00:50
Պայմանագրային զինծառայողը կասկածվում է 1 հոգու սպանելու, 2 հոգու վիրավորելու մեջ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Բերդի բժշկական կենտրոնից, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արծվաբերդ գյուղի կենտրոնական փողոց՝ ժողովրդին հայտնի Մեհրաբի զորամասի հարևանությամբ խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են 1 մահացած և 2 վիրավոր քաղաքացու:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի 23-ամյա բնակիչ է, իսկ վիրավորները՝ Տավուշի մարզի 21-ամյա քաղաքացիներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն:

Հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել մի երիտասարդի, ով աղբյուրի տեղեկություններով՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: