Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Կորոնավիրուսային կասկածով «Նորք» ինֆեկցիոն տեղափոխված հիվանդը մահացել է. կորոնավիրուսի թեստը եղել է բացասական»․ Ալինա Նիկողոսյան

756
Չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ., 13:10
«Կորոնավիրուսային կասկածով «Նորք» ինֆեկցիոն տեղափոխված հիվանդը մահացել է. կորոնավիրուսի թեստը եղել է բացասական»․ Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է․ «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»: