Բազմամարդ պատարագներ՝ Հայաստանի եկեղեցիներում
![]() Այսօր՝ Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը, որը կոչվում է «Տնտեսի կիրակի», մի շարք եկեղեցիներում մատուցվել է պատարագ: Ըստ ականատեսների՝ ներկաներից շատ քչերն են եղել դիմակով, շատերն էլ հերթ են կանգնել՝ հոգևորականներից օրհնություն ստանալու համար: Ըստ տեղեկությունների՝ հատկապես բազմամարդ պատարագներ են տեղի ունեցել Էջմիածնում, Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, սուրբ Հովհաննես եկեղեցում, Գումրիի Յոթ վերք եկեղեցում և այլ կրոնական տաճարներում: Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 20 է։ Այդ դեպքերից 19-ը հայտնաբերվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Կրթական հաստատությունները, առևտրի կենտրոնները, մշակութային բոլոր օջախները չեն գործելու մինչև մարտի 23-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր աթոռը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ վաղը ժողով է տեղի ունենալու, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր:
|

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
