Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Հրդեհ՝ հայ-ադրբեջանական սահմանային չեզոք գոտում

947
Հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ., 13:05
Հրդեհ՝ հայ-ադրբեջանական սահմանային չեզոք գոտում

Մարտի 12-ին, ժամը 01:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանային չեզոք գոտում. հրշեջ-փրկարարները սահմանել են հերթապահություն:

Ժամը 07:00-ին հրդեհը տարածվել է դեպի ՀՀ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին, մարվել՝ 09:26-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ: