Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ ՊՆ կադրերի վարչության պետ Նորիկ Սմբատյանը

865
Հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ., 11:30
Ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ ՊՆ կադրերի վարչության պետ Նորիկ Սմբատյանը

Քիչ առաջ MAMUL.am-ն ահազանգ է ստացել մի քաղաքացուց, որը տեղեկացնում էր, որ ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել ավտովթարից տուժած 2 կին: Ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորիկ Սմբատյանը:

Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել հոսպիտալից: Այստեղից հարցը վերահասցեագրեցին ՀՀ ՊՆ-ին: Ռազմական գերատեսչությունից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Հեռախոսազանգերն անպատասխան թողեց նաև ՀՀ ոստիկանությունը: Ավտովթարից տուժածի վերաբերյալ կանչ արձանագրվել-չարձանագրվելու մասին մեր հարցին ի պատասխան «Երևանի շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ ավտովթարի կանչ իրենք չեն ունեցել: