Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
![]() Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը: Խոակին Կապարոսը ծնվել է 1955-ի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։ 2019-ին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։
Խոակին Կապարոսի մարզչական կարիերան
Սան Խոսե Օբրերո (Իսպանիա) – 1981-1984 Կամպիլյո (Իսպանիա) – 1984-1986 Մոտիլյա (Իսպանիա) – 1986-1989 Կաստիլե-Լա Մանչա (Իսպանիա) – 1989-1990 Խիմնաստիկո Ալկասար (Իսպանիա) – 1990-1992 Կոնկենսե (Իսպանիա) – 1992-1993 Մանսանարես (Իսպանիա) – 1994-1995 Մորալո (Իսպանիա) – 1995-1996 Ռեկրեատիվո (Իսպանիա) – 1996-1999 Անդալուսիա (Իսպանիա) – 1998-2000 Վիլյառեալ (Իսպանիա) – 1999 Սևիլյա (Իսպանիա) – 2000-2005 Դեպորտիվո Լա Կորունյա (Իսպանիա) – 2005-2007 Աթլետիկ Բիլբաո (Իսպանիա) – 2007-2011 Նյուշատել Քսամաքս (Շվեցարիա) – 2011 Մալյորկա (Իսպանիա) – 2011-2013 Լևանտե (Իսպանիա) – 2013-2014 Գրանադա (Իսպանիա) – 2014-2015 Օսասունա (Իսպանիա) – 2016-2017 Ալ Ահլի (Քաթար) – 2017 Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2018 Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2019 |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
