Բժիշկները տեղեկացրել են #COVID_19 կորոնավիրուսի նոր ախտանշանների մասին
2475
Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 16:05
![]() Սինգապուրի մի խումբ բժիշկներ հայտնաբերել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշների մասին։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում: Ըստ նրանց՝ որոշ հիվանդների մոտ սկզբում ախտորոշվել է դենգե տենդի առկայության պատկեր։ Հիվանդները գանգատվել են տենդից և ցանից, որոնք նման չեն կորոնավիրուսի ախտանիշներին: Նրանք չեն ունեցել COVID-19-ին բնորոշ ախտանիշները՝ հարբուխ, հազ, կոկորդի ցավ: Դենգե տենդից բուժումն արդյունք չի տվել, հիվանդները սկսել են գանգատվել ծանրացած շնչառությունից: Նրանք կորոնավիրուսի լրացուցիչ լաբորատոր հետազոտություն են անցել: Արդյունքները դրական են եղել: Բժիշկները գործընկերներին հորդորել են լուրջ վերաբերվել ախտորոշմանը՝ հիշեցնելով, որ ոչ ճիշտ ախտորոշումը սպառնալիք է հանրային առողջության համար: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
