Թուրքիան ցանկանում է արդարացնել ՌԴ դեսպանի սպանության մեղավորներին
Անկարայի դատարանը նոր նիստ է նշանակել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով, հայտնում է РИА Новости-ն: Այն տեղի կունենա մարտի 31-ին, որի ժամանակ մեղադրյալները ցուցմունք կտան։ Հատկանշական է, որ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով անցնող 5 մեղադրյալի դատախազությունը ցանկանում է ազատ արձակել։ Բացի այդ փախուստի մեջ գտնվողների գործը դատախազությունը մտադիր է առանձնացնել հիմնական գործից։ Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատավարությունը սկսվել է 2019 թվականի հունվարի 8-ին: Առաջին նիստի ընթացքում հարցաքննված բոլոր ամբաստանյալները չեն ընդունել մեղադրանքները և հերքել են հանցագործությանն իրենց մասնակցությունը: 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ ունեցող ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը զինված հարձակման էր ենթարկվել։ Կառլովը գնդակահարվել էր ոստիկանության նախկին աշխատակից Մևլութ Մերթ Ալթինթաշի կողմից։ |
«ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում»․ Տ․ Աբրահամյան
4516:48«Տավուշի ու Արարատի մարզերի հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը»․ Վ․ Գեղամյան
5515:48«Պետրոս Ղազարյա՛ն, կսպասեմ քեզ բերդում»․ Արմեն Աշոտյան
6915:36«Ալիևը հեռավոր Նոր Կալեդոնիայում էլ է կռվում մեր դեմ»․ Վահրամ Մարտիրոսյան
6815:24«Չպետք է թույլ տալ Լուկաշենկոյի մուտքը Հայաստան»․ Արսեն Խառատյան
7115:18Բագրատ Սրբազանն ամփոփում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները (լուսանկար, տեսանյութ)
6814:06