«Էրդողանը կփորձի ճնշումն ուժեղացնել արցախյան հարցում». թուրքագետ
Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը սիրիական հակամարտության ընթացքում առաջին անգամ ուղիղ բախման մեջ են մտել Թուրքիայի և Սիրիայի բանակները: «Առաջին լրատվական»-ի եթերում ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարևորել է այն փաստը, որ թուրքական բանակը տեղի ունեցածից հետո հուժկու զանգվածային հարված է հասցրել սիրիական բանակին, թուրքական աղբյուրները հայտարարում են հարյուրավոր զոհերի մասին.«Փաստերի ընթացքը վկայում է, որ ռուսական կողմն այս անգամ բավականին վճռական է տրամադրված և չի գնա զիջումների թուրքական կողմին: Դա նշանակում է, որ Սիրիայի կառավարական ուժերը կշարունակեն ազատագրել Իդլիբը պրոթուրքական զինյալ ջիհադիստներից և թուրքական զինուժի ներկայացուցիչներից: Կարծում եմ՝ հարձակումը չի կանգնեցի Ասադի բանակին»,- ասել է նա: Անդրադառնալով Բաքվում Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Արցախի հիմնախնդիրը նաև Թուրքիայի խնդիրն է՝ Սաֆրաստյանն ասել է. «Էրդողանը կփորձի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, մեկ անգամ ևս օգտագործելով Արցախի խաղաքարտը: Կարծում եմ՝ այս ուղղությամբ դեռ գործողությունների ականատեսը կլինենք, գուցե հայտարարությունների մակարդակով, գուցե զենք-զինամթերքի մատակարարման ձևով, Էրդողանը կփորձի ճնշումն ուժեղացնել արցախյան հարցում՝ Ադրբեջանին մղելով ավելի ակտիվ դիրքորոշման: Բայց կգնա՞ արդյոք այն քայլի, որ ուղղակի կանաչ լույս վառի Ադրբեջանի համար՝ Արցախի դեմ հերթական ագրեսիվ լայնածավալ գործողությունը ձեռնարկելու, կարծում եմ՝ ներկա փուլում այդ քայլին չի գնա»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36