Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«24 ժամվա ընթացքում Թուրքիան իր ողջ թշվառությամբ երևաց աշխարհին». Կ. Հովհաննիսյան

406
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 23:05
«24 ժամվա ընթացքում Թուրքիան իր ողջ թշվառությամբ երևաց աշխարհին». Կ. Հովհաննիսյան

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ի՞նչ տեղի ունցավ անցնող 24 ժամվա ընթացքում: Այս 24 ժամվա ընթացքում Թուրքիան իր ողջ թշվառությամբ երևաց աշխարհին:
Իդլիբում, ինչպես սիրիական մնացած բնակավայրերում, գաղտագողի փորձում էր ռազմական գործողություն իրականացնել: Նա չպետք է գտնվեր այնտեղ, որտեղ հարվածներ էին հասցրել սիրիական ուժերը, մինչդեռ նա այնտեղ էր և սատարում էր ահաբեկիչներին: Ասել, որ ռուսները կամ սիրիացիները չգիտեին դրա մասին, միամտություն կլինի, սակայն որոշեցին, որ պետք է խստագույնս պատժեն Թուրքիային իր այդ տմարդի պահվածքի համար: Իդլիբում գլխովին ջախջախվելուց հետո Էրդողանը հրամայում է Թուրքիայում անջատել սոցիալական ցանցերը, քանի որ մտահոգություն ուներ, որ կարող է հակակառավարական բողոքի ցույցեր սկսվեն սոցցանցերի օգնությամբ: Արյունալի պարտությունից հետո զանգահարում է Փենթագոն, ենթադրում եմ, որպեսզի Սիրիայում գտնվող ամերիկյան ուժերն իրեն օգնություն ցուցաբերեն, սակայն իզուր, ԱՄՆ-ը սահմանափակվում է հայտարարությամբ: Զանգահարում է ՆԱՏՕ, կրկին ռազմական օգնության ակնկալիքով, այստեղ ևս մեծ է հիասթափությունը, քանի որ ՆԱՏՕ-ն ևս բավարարվում է հայտարարությամբ: Գործի է դնում ավանդական շանտաժը, հայտարարում է, որ բացում է փախստականների դռները դեպի Եվրոպա, իսկ աշխարհից՝ զրո արձագանք: Էրդողանի խուճապահար անվտանգության նիստը, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումները, ուղերձով ժողովրդին դիմելը ևս չեն հանգստացնում իրեն, և նա ստիպված գնում է ուղիղ երկխոսության: Այս անգամ զանգահարում է Պուտինին և խնդրում հանդիպում, իսկ Պուտինը, ենթադրում եմ, որ Էրդողանի առջև պայման է դնում քննարկման շրջանակների հետ կապված: Դա ավելի ակնհայտ է դառնում հեռախոսազրույցից հետո Լավրովի հայտարարությունից՝ սիրիական զորքին չխանգարել ահաբեկիչների դեմ պայքարում, ռազմավարական նշանակության երկու ճանապարհների լիակատար վերահսկողություն... Ահա այսօրվա Թուրքիան իր ողջ «հմայքով»»: