Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Վիտալի Բալասանյանը՝ ՀՀ իշխանության հասցեին արած քննադատությունների մասին

363
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 23:25
Վիտալի Բալասանյանը՝ ՀՀ իշխանության հասցեին արած քննադատությունների մասին

«Իմ նմանները, համոզված եմ, քաղաքական դաշտում տեղ ունեն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:

Անդրադառնալով ծրագրերին, Բալասանյանն ասել է. «Շատ կարևոր հարցեր կան, առաջին հերթին՝ մեր անվտանգությանը վերաբերող. դա մեր պետական սահմանների պաշտպանության գործն է, բանակի արդիականացումն է, նոր պահեսատազորի կարգավիճակը և այլն»:

Խոսելով ՀՀ ներկայիս իշխանության հասցեին իր արած քննադատությունների մասին՝ Բալասանյանն ասել է. «Ես մտադրված չեմ եղել որևէ մեկին վիրավորելու: Ես նորից ասում եմ, որ ինչ եղավ Հայաստանում, իհարկե, դա պրոյեկտ է: Այնպես չէ, որ ժողովուրդը միշտ կարող է ճիշտ որոշում կայացնել»:

Հարցին, թե ընտրություններին հաղթելու դեպքում ինչպե՞ս է պատկերացնում ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունները, նախագահի թեկնածուն պատասխանել է. «Շատ հասարակ. կառաջնորդվեմ օրենքներով, Սահմանադրության բոլոր կետերով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վիտալի Բալասանյանը՝ ՀՀ իշխանության հասցեին արած քննադատությունների մասին