Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը

421
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 21:35
Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը

Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։ Հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։
Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։
Նախաքննությունը շարունակվում է։

Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը