Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայում արգելափակվել են սոցցանցերը՝ Սիրիայում զոհերի մասին լուրերից հետո

398
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 20:05
Թուրքիայում արգելափակվել են սոցցանցերը՝ Սիրիայում զոհերի մասին լուրերից հետո

Թուրքիայում ժամանակավորապես կասեցվել է մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ «Իդլիբում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով» արգելափակվել է «Facebook», «Twitter», «Instagram» և «Youtube» հարթակների հասանելիությունը։

Սահմանափակվել է նաև «Whatsapp» հավելվածի աշխատանքը, ինչպես նաև՝ համացանցի թուրք օգտատերերի շրջանում մասսայականություն վայելող թուրքական «Ekşi Sözlük» կայքը։

Արգելափակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան Իդլիբում կրկին զոհեր ունի, գրում է Ermenihaber-ը։ Մասնավորապես, Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերի միավորումները Իդլիբում ենթարկվել են Սիրիայի կառավարության օդուժի հարձակմանը, ինչի հետևանքով 9 թուրք զինվոր է զոհվել։

Ողջ աշխարհում ինտերնետի հասանելիության սահմանափակումներին հետևող «Netblocks.org»-ի հրապարակած տվյալների համաձայն՝ առաջինն արգելափակվել է «Twitter»-ը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: