Արմեն Թավադյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործով նախաքննությունն ավարտվել է
Սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը «Մարտի 1»-ի քրեական գործով, ինչպես նաև այդ գործից Ռ․Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով արդարադատության իրականացմանը, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019 թվականի ամռանը Վարուժան Մկրտչյանի և Ռ․Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։ Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից: Կազմակերպված խմբի առջև դրված վերը նշված նպատակներին հասնելու համար Արմեն Թավադյանի, Վարուժան Մկրտչյանի և խմբի այլ անդամների միջև նախապես ծրագրվել, փոխադարձ համաձայնեցվել է խմբի յուրաքանչյուր անդամի դերաբաշխումը: Դրանից հետո կազմակերպված խմբի անդամ Վարուժան Մկրտչյանը, խմբի մյուս անդամների, այդ թվում՝ Արմեն Թավադյանի համաձայնությամբ և գիտությամբ, 2019 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում գործող իր աշխատասենյակ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, վերջինիս առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ նշված քրեական գործով տուժողի կարգավիճակից ու տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու դիմաց: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործից նշված անձանց վերաբերյալ անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին և քրեական գործի նյութերը տրամադրել նրանց՝ ծանոթանալու համար: |
«Օրը ցերեկով գողանում են բազալտե եզրաքարերը». Թեժ գիծ (տեսանյութ)
3014:18«Դիպուկահարը խփում էր մեր զինվորին, հրաման էի ստանում՝ պատասխան չտալ»․ Արշակ Կարապետյան (տեսանյութ)
6713:18«Խորհրդային սահմաններին վերադարձը խնդիր է առաջացնելու նաև Կիրանցի հատվածում». Դավիթ Գալստյան (տեսանյութ)
6913:06«Իմ տեղեկություններով, վարչապետի աթոռը զբաղեցնողն ուղևորվում է Ոսկեպար». Գառնիկ Դանիելյան
9112:18Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
11011:36«Արցախի վաճառքի այս ամբողջ գործարքից տուժեց միայն սովորական արցախցին»․ Նաիրի Հոխիկյան
11111:24