Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Օրերի հարց է Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումը». Կարեն Վրթանեսյան

288
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 18:05
«Օրերի հարց է Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումը». Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարվա սկզբից դեռ 2 ամիսը չլրացած արդեն 3 լուրջ ճգնաժամ եղավ տարածաշրջանում.

• Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, Իրանի պատասխան հարվածն ամերիկացիներին։ Մի պահ վտանգ կար, որ կարող է լայնամասշտաբ պատերազմ բռնկվել՝ ներգրավելով ոչ միայն իրանցիներին և ամերիկացիներին, այլև տարածաշրջանի մի շարք ուրիշ երկրներ էլ։

• Նոր կորոնավիրուսի հասնելը Իրան, որտեղից այն տարածվեց ամբողջ տարածաշրջանով՝ անմիջական լուրջ ռիսկեր ստեղծելով նաև Հայաստանի համար։ Ծախսերի մասին է՛լ չասեմ...

• Ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրումը, որը երեկ բերեց թուրքական զինուժի՝ Սիրիայում կոնֆլիկտի բռնկումից ի վեր աննախադեպ կորուստների։ Սա, ի դեպ, Իդլիբում թուրքերին հասցված հարվածով չի սկսվել, այլ ավելի վաղ՝ միաժամանակ և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում։

Առաջին ճգնաժամում ՀՀ իշխանությունների արձագանքն ուշացած էր և ոչ ադեկվատ։ Նիկոլը բլինչիկի ֆոտո էր հրապարակում իր պաշտոնական էջում և սարի գագաթից ինչ-որ կոչեր անում Իրանին և ԱՄՆ-ին։

Երկրորդ ճգնաժամի արձագանքը նույնպես ուշացած էր։ Իշխանությունների ձեռնարկած գործողությունների ադեկվատության մասին դեռևս դժվար է դատել, որովհետև հեռուստացույցով ու Ֆեյսբուքում լավ խոսում են, բայց տեղերից ստացվող ինֆորմացիայից համատարած բարդակի տպավորությունը շատ ուժեղ է։ Գուցե օբյեկտիվ չեմ այս հարցում, չգիտեմ, բայց կարծում եմ, որ օրերի հարց է Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումը։

Երրորդ ճգնաժամի արձագանքի մասին դեռ վաղ է խոսել, բայց գրեթե համոզված եմ, որ ոչ մի արձագանք էլ չի լինի (լավագույն դեպքում), եթե, իհարկե, ռուսները չբշտեն։

Հ.Գ. Արտաքին քարոզչական ճակատում անպատրաստ լինելու թեմային չեմ անդրադառնում, քանի որ այս մասշտաբի լուրջ ճգնաժամերի ֆոնին դա, իհարկե, մանրուք է»: