Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Եթե արգելենք, կմեղադրեք, թե բանակում ինչ-որ բաներ ենք թաքցնում». փոխնախարար

319
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 15:25
«Եթե արգելենք, կմեղադրեք, թե բանակում ինչ-որ բաներ ենք թաքցնում». փոխնախարար

«Եթե հիմա արգելենք, մեզ կսկսեք մեղադրել, թե բանակում այնպիսի բաներ են կատարվում, որոնք փորձում են թաքցնել: Համոզված եմ՝ հենց այդ հարցն եք տալու՝ ինչո՞ւ արգելեցիք». փետրվարի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ ի պատասխան այն հարցի, թե նախարարությունը քննարկո՞ւմ է բանակում բջջային հեռախոսների օգտագործումն առհասարակ արգելելու տարբերակը: Ըստ փոխնախարարի՝ սմարթֆոնները ԶՈՒ-երում արգելված են ոչ միայն բարոյահոգեբանական մթնոլորտը պահելու նկատառմամբ, (դրանց պատճառով երբեմն վիճաբանություն է լինում), այլ ելնելով անձնակազմի անվտանգության անհրաժեշտությունից: Հսկողությունն այս առումով ուժեղացվել է, մի քանի սմարթֆոններ զինվորներից վերցվել և ծնողներին են հանձնվել: Դեպք է եղել, որ մեկ զինծառայողի մոտ 4 սմարթֆոն են հայտնաբերել:

Փոխնախարարը խոսեց նաև վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի մասին: Ըստ նրա՝ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է աշխատել. «Եթե կանոնագրքային կանոնները պահպանվեին, այդ թվում՝ զենքի հետ վարվելու, բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված, պարզ է, որ նման դեպքեր չէին լինի»: