Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

296
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 21:55
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Հայաստանի Հանրապետությունում հաղթել է երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն ունենալու ուղեգիծը: Այս կարգախոսով ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետևյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է: Հպարտանալու ցուցանիշ: Սակայն այս բարձրացման պարզագույն վերլուծությունը բնավ հպարտանալու տեղիք չի տալիս:

«Ժառանգություն» կուսակցությունը փաստում է, որ աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի բարձրացումների, անհասկանալի պարգևավճարների տարափի մասինև այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ութոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են: Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն և առավելագույն աշխատավարձերի միջև տարբերությունը յոթնապատիկն է, իսկ զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է: Այսինքն՝ ոտնահարվում է սահմանադրական հիմնարար դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է, որտեղ քաղաքացիներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի:

Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ և պարգևավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել: Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ և արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու և լավ աշխատելու երաշխիք: Ընտրված այս ճանապարհըսխալ է և անընդունելի:

«Ժառանգությունը» համոզված է, որ անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, և հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կայացմանը: Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլ՝ մեր ընտանիքը, ապա առաջ գնանք ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով»: