Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Պետք է ունենանք 18 տարեկան տղաների սթրեսոգեն վիճակը գնահատող խումբ». Անդրանիկ Քոչարյանը՝ նոր ծրագրի մասին

259
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 13:25
«Պետք է ունենանք 18 տարեկան տղաների սթրեսոգեն վիճակը գնահատող խումբ». Անդրանիկ Քոչարյանը՝ նոր ծրագրի մասին

«Ես խնդրել եմ, որպեսզի պատրաստեն 18 տարեկան տղաների սթրեսոգեն վիճակը գնահատող խումբ: Այսինքն, երբ որ իրենք անցնում են ծառայության, իրականացվի այդ վիճակի գնահատական, որպեսզի մենք ծրագիր մշակենք և բանակի ղեկավարության հետ քննարկենք այդ տղաների ծառայության բնույթը, էությունը, ծանրությունը. դրանք պետք է քննարկենք ամբողջ խորությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով բանակում առկա խնդիրների և բարեփոխումների մասին, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց՝ պետք է հասնեն նրան, որ ոչ միայն ԶՈՒ-երում ինքնասպանության դեպքեր չլինեն, այլև ամենածանր դեպքը կարողանան ֆիքսել: «ԶՈՒ-ում, եթե զորակոչված լինեն հիվանդ, սահմանափական խնդիրներով երեխաներ, պետք է հասնենք նրան, որ նրանք բանակից զորացրվեն ավելի առողջ, քան զորակոչվել են»,- ասաց Ա. Քոչարյանը՝ հավելելով, որ պետության պարտքն է այդ տղաների մասին հոգ տանելը՝ անգամ զորացրվելուց հետո: