Իդլիբում զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 29-ի․ վիրավորվել է 36 զինծառայող
717
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 12:10
Սիրիական Իդլիբում ավիահարվածի հետևանքով զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 29-ի, վիրավորվել է 36 զինծառայող, հայտարարել է թուրքական Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դոգանին։ Ավելի վաղ նա հաղորդել էր 22 թուրք զինծառայողների մահվան մասին՝ Սիրիայի օդուժի կողմից օդային հարվածի ժամանակ: Համաձայն Թուրքիայի նախագահի աշխատակազմի, հինգշաբթի երեկոյան նախագահ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որին մասնակցել են անվտանգության գործակալությունների ղեկավարները և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողացել իրականացնել մի քանի հիմնական պարտավորություններ՝ սիրիական Իդլիբի շուրջ խնդիրները լուծելու համար: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18