Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունը հանդուրժում դատախազության ապօրինությունները». Ժաննա Ալեքսանյան

308
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 17:25
«Ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունը հանդուրժում դատախազության ապօրինությունները». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանին Քրեակատարողական վարչությունը վերջապես փակ ռեժիմից տեղափոխելու որոշում էր կայացրել, և այդ որոշումը դեկտեմբերի 5-ին հանձնել են նրան: Սակայն դատախազությունը ծանր է տարել դրական այս տեղաշարժն արդարադատության ոլորտում և կասեցրել է որոշումը, կասեցրել է զուտ իր պատժողական քաղաքականությունն ամուր պահելու դիրքերից: Ավելին ասեմ՝ կասեցման մասին Արթուր Մկրտչյանին չեն հայտնել մինչև այս պահը, գրավոր պատասխան մերժման մասին չեն տվել՝ զրկելով նրան բողոքարկման իրավունքից: Ցմահ դատապարտյալը մինչև այս պահն սպասում է տեղափոխմանը: Սա դատախազության հոգեբանական խոշտանգման մեթոդներից մեկն է: Չեմ հասկանում մի բան՝ ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունը հանդուրժում դատախազության ապօրինությունները, ինչո՞ւ տեր չի կանգնում իր որոշումներին»: