#PalaisBulles ` Եվրոպայի ամենաթանկարժեք անշարժ գույքը
![]() Եվրոպայի ամենաթանկարժեք գույքն է ճանաչվել Palais Bulles շքեղ առանձնատունը, որը պատկանում է 97-ամյա մոդելյեր Պիեռ Կարդենին: Ապարանքը գտնվում է ֆրանսիական Լազուրե ափում: Նրա արժեքը կազմում է ռեկորդային՝ 305 միլիոն ֆունտ սթերլինգ: Հայտնի կուտյուրյե և նորաձևության մագնատ Պիեռ Կարդենն այն ձեռք է բերել 1990-ակաների սկզբին աճուրդով: Այս առանձնատանը հաճախ են անցկացվել աղմկոտ երեկույթներ: 2015-ին մոդելյերն այն փորձել է վաճառել 300 միլիոն ֆունտ սթերլինգով, սակյան այն ժամանակ գնորդ չի գտնվել: Palais Bulles-ը կամ «Պղպջակների պալատը» կառուցվել է 1979 թվականին, գտնվում է Թեուլ սյուր Մեր կոմունայում՝ Մերձծովյան Ալպերում՝ Միջերկրական ծովի ափին: Տան մակերեսը մոտ 1200 քառակուսի մետր է: Այն ունի 11 լոգասենյակ, 10 լյուքս ննջասենյակ՝ ձևավորված ժամանակակից նկարիչների կողմից, հյուրասենյակ, գեղատեսիլ օթյակ և այլն: Բակն ունի 790 քառակուսի մ մակերես, որտեղ կան այգիներ, լճակներ, լողավազան, ամֆիթատրոն՝ 500 հոգու համար նախատեսված, որը նայում է դեպի ծով: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43



















