Վրաստանում COVID-19-ի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ն Ադրբեջանի քաղաքացի է, մեկը՝ Իտալիայի
![]() Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքով՝ Վրաստանում ներկա պահին նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգ չկա, ինչից հետևում է, որ չկա նաև համաճարակի վտանգ, գրում է pia.ge կայքը: Տիկարաձեի խոսքով՝ ներկա պահին 10 հիվանդ գտնվում է հիվանդանոցում, որից 5-ը ժամանել է Իտալիայից: Նրանցից միայն մեկն է Իտալիայի քաղաքացի, մյուսները Վրաստանի քաղաքացիներ են։ Կա Իրանից ժամանած 5 անձ, այդ թվում՝ 1 վրացի, մյուսներն Ադրբեջանի քաղաքացի են: «Մենք շարունակում ենք աշխատել համակարգված եղանակով, և այս պահին ունենք բավարար տեղեր՝ կարանտինային գոտում պահելու այն մարդկանց, ովքեր սերտ կապի մեջ են եղել վարակված անձանց հետ և գտնվում են բարձր ռիսկային գոտում: Մոբիլ հիվանդանոցները տեղակայված են Քութաիսիում և Բաթումիում, և կան մի շարք հիվանդանոցներ Թբիլիսիում, և ես հավաստիացնում եմ մեր քաղաքացիներին, որ Վրաստանում այս փուլում կորոնավիրուսի տարածման ռիսկ չկա»,- հավելել է նախարարը։ |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
