Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը». Աղասի Ենոքյան

192
Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ., 10:05
«Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՅՈ-ի լոգոյի շուրջ առաջացած սկանդալը ստվերեց մեկ այլ սկանդալ՝ դրամահավաքը։ Ըստ «հրավիրատոմսերի» նախնական հրավերի՝ դրամահավաքի կազմակերպիչները ենթադրում էին հավաքել մինչև 100 մլն դրամ՝ այնքան, ինչքան նախատեսում է օրենքի սահմանաչափը։ Սակայն դրամահավաքի մասնակիցների «գցվելու» պատրաստակամությունը գերազանցեց կազմակերպիչների սպասելիքները։ Ընթացքում պարզվեց, որ ավելի շատ փող է հավաքվում՝ 205 մլն դրամ, և Նիկոլ Փաշինյանն ստիպված եղավ իր խոսքում փոխել դրամահավաքի նպատակի ձևակերպումը, հայտարարելով, թե այն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների համար է։
Այստեղից կարելի է անել երկու կարևոր հետևություն․

1․ Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը և դեռևս պատրաստ են ավելի մեծ մուծումների:

2․ Տեսնելով գործարարների այս պատրաստակամությունը՝ չի բացառվում, որ հաջորդիվ կազմակերպվի «Այո»-ի քարոզարշավի համար դրամահավաք (հիշենք՝ պարզվեց, որ այս մեկն ուրիշ նպատակով էր), արդեն ավելի համեստ՝ 100 մլն դրամի սահմանաչափով:

Հ․ Գ․ Տեսնենք՝ մեր հպարտ գործարարները գոնե երկրորդ դրամահավաքից հետո ռիսկ կունենան հարցնել, թե իրենց մուծած գումարից ո՞վ է գրպանել լոգոյի համար նախատեսված 3 մլն դրամը»։