Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային սկանդալ է հասունանում. «Հրապարակ»
«Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչընդոտելու նոր ձև է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է: Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Այս մասին հայտնեց բեռնափոխադրողներից մեկը։ «Ֆուռերում» կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները ապօրինի գործողություններ են կատարում։ Խլում են բեռնափոխադրող վարորդների վարորդական վկայականները և փաստացի կալանավորում են մեքենաները։ Պատճառաբանում են, որ պետք է ստուգեն տեղափոխվող խմիչքի որակը, այն դեպքում, երբ խոսքը տարանցիկ բեռների մասին է, որոնք ոչ թե Վրաստանում են իրացվելու, այլ Ռուսաստանում։ «Ես արդեն 20 օր կանգնած եմ տերմինալում,- ասում է վարորդներից Ա.-ն,- ինձ ասեցին, որ պետք է կոնյակի սպիրտի որակը ստուգեն լաբորատորիայում։ Վրաստանի լաբորատորիան ստուգեց և եզրակացրեց, որ որակը բավարար է, բայց ինձ էլի բաց չթողեցին, ասելով, որ պետք է փորձանմուշներ վերցնեն ու ուղարկեն Ֆրանսիայում գտնվող ինչ-որ լաբորատորիա, որ այնտեղ էլ ստուգում իրականացնեն։ Կարող է ստուգեն բեռը, եթե մաքսանենգության կասկած կա, կամ եթե ինֆորմացիա ունենան, որ զենք ենք տեղափոխում։ Բայց սպիրտի որակը ստուգելու իրավունք չունեն։ Ինձ հետ առաջին անգամ է նման բան կատարվում։ Եթե մեզ մի օր էլ պահեն, շուռ ենք տալու ֆուռերը հետ, գանք կառավարության շենքի մոտ» -գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30