Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մարտի 1-ին ուղղակի դիտավորություն է եղել Ռոբերտ Քոչարյանի գործողություններում». Սեդա Սաֆարյան

548
Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ., 00:10
«Մարտի 1-ին ուղղակի դիտավորություն է եղել Ռոբերտ Քոչարյանի գործողություններում». Սեդա Սաֆարյան

«Մարտի 1-ի դեպքից թեև 12 տարի է անցել ու իշխանություն է փոխվել, կարծում եմ՝ պետք է որ կամք լինի՝ բացահայտելու 10 սպանությունները, որից 3-ը, ըստ էության, բացահայտված է՝ «Չերյոմուխա» կիրառողները գիտենք՝ ովքեր են»,- Factor TV-ի եթերում ասել է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ բացահայտման դժվարությունն առաջացել է այն պատճառով, որ ապացույցներն են կեղծվել, փամփուշտներն են կեղծվել, զենքերի ոչ ամբողջական ցանկն է ապահովվել. «Քրեական գործում առկա են հրամաններ, որոնցում երևում է, որ զենքեր են ոչնչացվել և շատ բաների հետ կապված հետքերը չեն հասնում այնտեղ, որտեղ պետք է հասնեն։ Հանցագործությունը կոծկած շատ անձնանց նկատմամբ քրեական հետապնդումներ չեն իրականացվում՝ Աղվան Հովսեփյանը, Վահագն Հարությունյանը, որը դրսից ելույթներ է ունենում, թող գա ու պատասխանի՝ ինչպե՞ս է բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել իր մոտ ու ասել, որ պետք է․․․ ինքն է նախաձեռնողը եղել փամփուշտները փոխելու։ Նախագահականից Կոստանյանն ու Մհերյանը զբաղված են եղել հանցագործության դեպք աղավաղելով, չի կարելի այս բոլորի դերը թերագնահատել։ Ամեն ինչ արվել է, որ գործի բացահայտումն ունենա արհեստական դժվարություններ։ Կա ցուցմունք՝ տեսա, որ ոստիկանը կրակեց, տեսա 40-45 տարեկան տղամարդ ընկավ գետին և դա դիակների մեջ չկա»,- ասել է նա:

Հարցին, թե կա՞ որևէ կապ Ռոբերտ Քոչարյանի գործողությունների, կայացրած որոշումների և 10 զոհերի միջև, Սաֆարյանը պատասխանել է. «Ե՛վ ուղղակի, ևʹ անուղղակի կապ կա։ Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ գնահատականներում անգամ երևում է, որ և՛ զորքը, և՛ ոստիկանությունն անհամաչափ բռնի ուժ գործադրելով: Դա շատ ուղղակի կապ է՝ երբ դիպուկահար ես բերում, երբ նռնակների արկղ ես բերում, և թույլ ես տալիս, որ երկրում այդպիսի իրավիճակ ստեղծվի, դու նաև պարտավոր ես նախատեսել և գիտակցաբար թույլ ես տալիս, որ այդ հետևանքները առաջանան։ Իրավունքի պատմության մեջ ուղղակի և անուղղակի դիտավորությունները շատ մեծ տարբերություն չունեն։ Ավելի հակված եմ ասելու, որ ուղղակի դիտավորություն է եղել Ռոբերտ Քոչարյանի գործողություններում և այդ բոլորն արվել են բացառապես վախի մթնոլորտ ստեղծելու համար և արտակարգ դրություն անունով ռազմական դրություն մտցնելու ռեժիմը դրա մասին է խոսում։ Կատարվածն ուղղված է եղել ռազմական դիկտատուրա մտցնելուն, դրանով նաև մի թևով՝ ժողովրդին վախեցնելու, որ այլևս այդ հանրահավաքները չկրկնվեին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մարտի 1-ին ուղղակի դիտավորություն է եղել Ռոբերտ Քոչարյանի գործողություններում». Սեդա Սաֆարյան