Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենն ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

271
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 22:45
«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենն ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանն, ում երկու ժամ առաջ բերման էին ենթարկել, քիչ անց ազատ արձակվեց:

Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի դիմաց նրան աջակցելու համար հավաքվել էր կենտրոնի բուժանձնակազմը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. կենտրոնը պետք է միանա Նորքի ինֆեկցիոն բժշկական կենտրոնին: Որոշման հետ աշխատակազմը համաձայն չէ:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հայտարարություն էր տարածվել, որ Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ:

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենն ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ