«Կորոնավիրուսի պատճառով պետք է չեղարկել մարտի 1-ի երթը». Ժիրայր Սեֆիլյան
Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման իրական սպառնալիքը, ս.թ. մարտի 1-ին բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ: Առհասարակ՝ անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը: Նրանք իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008 թ. Մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը և այն վերածել է պետականության և ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի, սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ և դրանից բխող քայլեր ձեռնարկել: Շուտով երկու տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն, միայն Ռոբերտ Քոչարյանը և նրա մի քանի մեղսակիցներն են կիսատ-պռատ ու խախուտ մեղադրանքներով հայտնվել դատարանում, դատավարությունը վերածել են ծաղրի և ժամանակ են ձգում՝ սպասելով նաև իրենց մասնակցությամբ պատրաստվող ռևանշին: Մյուս հիմնական ոճրագործը՝ Սերժ Սարգսյանը, ընդամենը դիզվառելիքի գործով մեկ ուրիշ դատական ներկայացման դերասան է, որը լավագույն ցեպքում ավարտվելու է նրա նկատմամբ համաներման կիրառմամբ: Զավեշտն էլ ավելի սուր երանգներով է ներկայանում, երբ նույն դատարանի նույն դահլիճում նույն մեղադրողը շաբաթվա մի օրվա ընթացքում ամենայն լրջությամբ հիմնավորում է, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, իսկ հաջորդ օրը նույնպիսի լրջությամբ տապալված վիճակը համարում է օրինակարգ և հակառակ դիրքից մեղադրում է Սասնա Ծռերին: Մենք անազնիվ ենք համարում նման գործելակերպը, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարարների հետ պետական և հացկերույթի սեղանների շուրջ է նստում, հետո ժողովրդին ու Մարտի 1-ի զոհերի հարազատներին երթի է հրավիրում: Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին: Համոզված ենք, որ գործող իշխանությունների հետ միասին թե առանց նրանց մոտ ապագայում հաղթահարվելու է արդարության ճգնաժամը և վերջապես բացվելու է Մարտի 2-ի լուսաբացը: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54