#Disney-ի նոր ղեկավար է դարձել Բոբ Չապեկը
![]() Ամերիկյան խոշոր Walt Disney ընկերություն գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը հրաժարական է ներկայացրել, իսկ նոր տնօրեն է նշանակվել Բոբ Չապեկը։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության կայքում հրապարակված հայտարարության միջոցով։ Այգերը, ով ընկերության ղեկավարն է 2005 թվականից, կշարունակի աշխատել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նա կզբաղեցնի խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը: Գործարարը, մասնավորապես, պատասխանատու կլինի Դիսնեյի ստեղծագործական բաժնի աշխատանքների համար: Չապեկը Disney-ում է աշխատում շուրջ 27 տարի: «Ուոլթ Դիսնեյ» ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Բըրբենքում: Ընկերության շուկայական կապիտալիզացիան գնահատվում է մոտավորապես 230 միլիարդ դոլար: Ըստ CNBC-ի, ղեկավարության փոփոխության մասին լուրերից հետո, Disney-ի բաժնետոմսերը նվազել են 2,5%-ով: |

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ
17606.11.2026, 16:24
Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
67730.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
24626.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
31325.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
24024.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
15720.10.2026, 11:06
