Ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի. ԿԸՀ-ն հաղորդագրություն է տարածել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ ապրիլի 5-ի հանրաքվեի ցուցակները ներբեռնելու վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություննների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ ներբեռնելու հնարավորությամբ տեղադրված են համացանցում՝ www.police.am հասցեով, համապատասխան հղում առկա է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված է նաև 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները որոնման հնարավորությամբ (ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում), որտեղ նշված է նաև այն տեղամասի համարը, որտեղ քաղաքացին կարող է մասնակցել քվեարկությանը: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար դիմումը ներկայացվում է ՀՀ ոստիկանության՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն՝ 011-37-02-36 հեռախոսահամարով»,- նշված է ԿԸՀ հաղորդագրության մեջ: |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18