Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Սա ասում է մեկը, ով ամեն բան անում էր Արցախի 7 շրջանները հանձնելու համար». Տարոն Չախոյան

342
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 14:15
«Սա ասում է մեկը, ով ամեն բան անում էր Արցախի 7 շրջանները հանձնելու համար». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առնվազն միամիտ պետք է լինել՝ չնկատելու համար, որ թե՛ գերագույն գլխավոր մերժածը, և թե՛ դատարանի դիմաց հավաքված նրան սատարողները դատական էս գործով ասելիք չունեն...

Էնքան ասելիք չունեն, որ ուզած-չուզած Արցախի թեման են էլի շրջանառում... Դե ուրիշ արդարացում չկա... ու նույնն էլ դատարանում են անելու... էն հայտնի թախտաբիթու օրինակով էլի... Արցախի հերոս, հա Արցախի հերոս...

Թե բա «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում...»:
Ու սա ասում է մեկը, ով ապրիլյանից հետո 800հա-ին ռազմավարական ու մարտավարական նշանակություն չէր տալիս, սա ասում էր մեկը, ով Ալիևի հետ բանակցություններում ամեն բան անում էր Արցախի 7 շրջանները հանձնելու համար...

Լավ, ենթադրենք, թե քթերը ցողունային բջիջներ քաշած գերագույն գլխավոր մերժվածն իրոք ավանդ ունի Արցախի հարցում, բայց դա ի՞նչ կապ ուներ դատարանի դիմաց հավաքվելու ու դատավարության հետ...

Էնքան է քթերը քաշել, որ ուղեղն արդեն չորացել է, չնայած սրա ուղեղը վաղուց էր չորացել... Մեկդ գոնե դրան կողքից բզեիք, թե բա «Արցախի ազատագրող, թուրքին ծնկի բերած, 7 գլխանի դևին սպանած պարոն նախագահ կոչեցյալ, ախր քեզ գողության համար են դատում...»:

Սրանց գլուխը մինչև էսօր չմտավ, որ երկրում իրավիճակ է փոխվել, ու թեկուզ Հռոմի պապն էլ լինես, հանցագործության համար պետք է պատասխան տաս...

Չեմ զարմանա, եթե անընդհատ Արցախի մասին խոսացող մերժվածների կլանը վերջում հայտարարի, որ էդ դիզելի փողը կերել են, որ Արցախի սահմանին կանգնած մեր զինվորներին «ԳՐԵՖ» ուղարկեն...

Գոնե հիմա հասկացա՞ք՝ թարս բուսնած ԽԻԱՐԸ որն է...»: