Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Է՞ս ինչ ցիրկ էր». Լևոն Բարսեղյան

159
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 01:35
«Է՞ս ինչ ցիրկ էր». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զսպե՛ք ձեր հերոսին վերջապես

Խուճուճ Գագոյի օբեկտում 15 տարի սուսուփուս աշխատած Վլադիմիր Վարդանյանը, որը հիմա Ազգային ժողովում պետաիրավական հանձաժողովի նախագահ է ու հանրային լսում է վարում դատաիրավական բարեփոխումների մասին, անճոռնի միջամտություններ է անում ելույթ ունեցողների խոսքին, թե բա՝ սա հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնելու տեղ չէ:

Մասնակիցներից մի քանիսը ներկայացնում են դատական համակարգի խնդիրները, նշում են այն խայտառակ կենսագրությամբ դատավոր կոչվածներին, որոնք իբր դատաիրավական բարեփոխումներ պիտի անեն: Թե բա՝ «մեկ միասնական շաբլոնի մեջ մի մտցրեք բոլորին ... »:

Ո՞վ է էս կերպարին այսքան թև տվել, մարդկանց խոսքն արգելելու և հանրային լսման ժամանակ իր կարծիքը մարդկանց գլխին փաթաթելու համար: Կարգի բերեք ձեր ցինիկ հերոսին վերջապես, «Իմ Քայլի» պատգամավորնե՛ր, ամեն ինչ չափ ու սահման ունի, թե բա «բան ունեք ասելու իրավապահ մարմիններին ասեք ...»: Բա հանրային լսում հրավիրելուդ իմաստը ո՞րն է:

Մարդը ջղաձգումների մեջ է ընկնում, որ դատավորների անուն են տալիս: Է՞ս ինչ ցիրկ էր: Իմանայի էդ կարգի սահմանափակ մտածողության տեր է, կգնայի քննարկման, դե թող միկրոֆոնն անջատեր»: