«Կոռուպցիոներները դուք եք, որ պետական բյուջեն սարքել եք ձեր դուքյանը». Շարմազանով
«Այսօր երկու նախագահների նկատմամբ այս դատավարությունները մեր պետության ամոթն են»,- 168 TV-ի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ իշխանություններն այսկերպ փորձում են շեղել հասարակության ուշադրությունը մի շարք կարևոր հարցերից՝ անվտանգություն, Արցախի հարց և այլն: Շարմազանովի խոսքով՝ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը չօգտվեց Ալիևի խոցելի վիճակից. «Այն փոխանցումը, որ Ալիևն արել էր, որ Նիկոլ Փաշինյանը գոլ խփի Ադրբեջանի դարպասին, նա ինքնագոլ արեց: Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթման առանցքում եղել է Արցախը, և բոլոր զարգացումները ուղղակի կապված են արցախյան հիմնախնդրի հետ: Այս 2 տարվա ընթացքում բանակցային գործընթացը աշխատում է ի վնաս մեզ»,- նշել է նա: Եթերի ընթացքում, դիմելով գործող իշխանությանը, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Քաղաքական կոռուպցիոներները դուք եք, որ պետական բյուջեն սարքել եք ձեր դուքյանը՝ 350 հազար տրամադրում եք Լոս Անջելես թռչելուն, մոտ 1 մլն դոլար՝ տները վերանորոգելուն, միլիոնավոր դոլարներ՝ պարգևավճարներ գրելուն, և այդպես շարունակ: Հեղափոխական տեմպերով զարգացել է միայն իրենց ու իրենց շրջապատի ապրելակերպը: Նիկոլ Փաշինյանն իր ո՞ր խոստումն է կատարել. թող բարի լինի՝ իր խոստումները կատարի»: Մանրամասները՝ տեսանյութում: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54