Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Որևէ տարբերություն չկա «Ոչ»-ի և բոյկոտի միջև». Մակունց

343
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 23:25
«Որևէ տարբերություն չկա «Ոչ»-ի և բոյկոտի միջև». Մակունց

«Առաջին լրատվական»-ի եթերում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, թե ինչ նշանակություն ունի գործող իշխանության համար սահմանադրական հանրաքվեն:

«Չափազանց կարևոր է, չնայած այն հանագամանքին, որ սահմանադրական հանարքվեի է դրվում Սահմանադրության ընդամենը մեկ կետ. այդ կետը շատ կարևոր բանի մասին է՝ առաջինը, որ 2015թ. ընդունված Սահմանադրությունը սկսում է գործել ամբողջությամբ, երկրորդ՝ մենք խնդիր ենք դնում Սահմանադրական դատարանի անկախության և անաչառության, նաև սա քայլ է որով բարձրացվում է ՀՀ քաղաքացու վստահությունը ՍԴ-ի նկատմամբ: Առաջիկայում նախատեսվում է դատաիրավական բարեփոխումների մեծ փաթեթ, որն առանձին փուլերում առնչվելու է ՍԴ-ին, այսինքն՝ ի վերջո ՍԴ-ի եզրակացության անհրաժեշտությունն է լինելու: ՍԴ այն մոդելով, որ կա, ՍԴ այս դատավորների պարագայում, ովքեր, կասկածներ կան, որ անաչառ և արդար չեն գործում, որևէ երաշխիք չկա, որ բարեփոխումների այդ փաթեթը կհաստատվի»,-ասել է Մակունցը՝ հավելելով, որ «Ոչ»-ի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնող չկա: Մակունցի խոսքով՝ որևէ տարբերություն չկա «Ոչ»-ի և բոյկոտի միջև

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: