Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ իշխանությանը ձեռնտու չէ իրական հանցագործությունների բացահայտումը». Լուսինե Հարոյան

317
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 02:05
«Ինչո՞ւ իշխանությանը ձեռնտու չէ իրական հանցագործությունների բացահայտումը». Լուսինե Հարոյան

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա թատրոնի մասին:

Սերժ Սարգսյանի օրոք կատարվել են բազմաթիվ անօրինականություններ, որոնցով կարելի է շատ ու շատ քրեական գործեր հարուցել:

Նաև՝ 2015 թվի սահմանադրական «բարեփոխումների» արդյունքների կեղծումն իշխանության անօրինական զավթում է, որը ծանրագույն հանցագործություն է պետության դեմ:
Նաև՝ Սերժ Սարգսյանի օրոք առանց նախապայմանների Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտության քայլերը փաստացի աթաթուրքյան Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև կնքված Հայաստանի տարածքների բռնազավթման անօրինական պայմանագրերն օրինականացնելու փորձ էր, որը պետական դավաճանություն է:

Ահա այսպիսի հանցագործությունների առկայության դեպքում Սերժ Սարգսյանը հիմա դատվում է ինչ-որ մազութի գնումը մեկին տալու մեջ:
Ինչո՞ւ ներկա իշխանությանը ձեռնտու չէ իրական հանցագործությունների բացահայտումը և մեղավորներին պատժելը»: