Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայաստանի բիզնես սեկտորին արժեքային հեղափոխություն է պետք». Գրիգոր Երիցյան

216
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 08:45
«Հայաստանի բիզնես սեկտորին արժեքային հեղափոխություն է պետք». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճգնաժամային իրավիճակները մարդկանց մեջ վերհանում են ամենավատ հատկանիշները: Ինչո՞վ են մտածում այն տնտեսվարողները, ովքեր 4-ից 6 անգամ թանկացնում են բժշկական դիմակների և հակավիրուսային դեղերի գներն ու շուկայում արհեստական պակասուրդ են ստեղծում: Սա դեռ այն պայմաններում, երբ Հայաստանում կորոնավիրուսի գրանցված ոչ մի դեպք չկա: Չեմ ուզում պատկերացնել՝ ինչ կանեն, եթե հանկարծ հիվանդության դեպք գրանցվի: Հայաստանի բիզնես սեկտորին արժեքային հեղափոխություն է պետք. ամեն գնով փող չեն աշխատում»: