Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՄՆ սենատորները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. #Axios

1879
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 12:05
ԱՄՆ սենատորները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. #Axios

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ազդեցիկ սենատորները պահանջում են, որպեսզի պետքարտուղար Մայքլ Փոմփեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ 2020թ. նոյեմբերին սպասվող ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու համար: Այս մասին հայտնել է Axios լրատվականը:

Ըստ պարբերականի՝ նամակն ստորագրել են ԱՄՆ Սենատում դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը (Նյու Յորք նահանգից), Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի) և սենատոր Շերոդ Բրաունը (Օհայո): Օրենսդիրները, մասնավորապես, կոչ են արել Փոմփեոյին և Մնուչինին «նույնականացնել և պատժամիջոցներ կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են ընտրություններում շարունակական միջամտության համար, ներառյալ՝ Վլադիմիր Պուտինի»: Նրանց կարծիքով, գերատեսչությունների ղեկավարների կողմից կատարված ցանկացած այլ քայլ կդիտարկվի որպես փախուստ պատասխանատվությունից՝ «Միացյալ Նահանգներին ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիքի և ընտրական գործընթացների ամբողջականությունը պաշտպանելու համար»: