Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Քանի՞ մարդ է հոսպիտալացվել սահմանային հսկիչ կետերից

268
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 11:05
Քանի՞ մարդ է հոսպիտալացվել սահմանային հսկիչ կետերից

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, էր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ հեռուստաընկերության եթերում հիշեցրել է, որ ԱԱՏՄ-ն, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, դեռ հունվարի 24-ից է անցել ուժեղացված ռեժիմի։ Մասնավորապես, հավելել է, որ հունվարի 24-ից մինչ օրս, սահմանին իրականացվող աշխատանքների արդյունքով, ելնելով ախտանիշներից լրացվել է 1271 հասցեական քարտ, որոնց դեպքում 36-ը միանգամից հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից, մեծ մասը «Զվարթնոց» օդանավակայանից, 2-րդ տեղում՝ Բագրատաշենն է, Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքացի, և բարեբախտաբար, մինչև առավոտ ախտանիշները փոխվել են։

ԱԱՏՄ ղեկավարը խոսել է նաև կառույցի լիազորությունների, 2020-ին ԱԱՏՄ ստուգման լայնածավալ ծրագրի մասին։