Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում. «Փաստ»
«Իշխանափոխությունից հետո բավական տևական ժամանակ պաշտոնյաների վարկանիշային «աղյուսակում» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որպես կանոն, եղել է լավագույն եռյակում: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս կառավարության կողմից «ներքին օգտագործման» համար անցկացված հերթական հարցումները ցույց են տվել, որ նա զգալիորեն զիջել է դիրքերը: Ավելին, մեծ թիվ են կազմում նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները: Պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջին շրջանում բանակում տիրող վիճակն է, այլև տարբեր մրցույթների հետ կապված աղմուկները, որոնք հրապարակայնացվեցին թե՛ տեղական, թե՛ նաև ռուսական ԶԼՄ-ների կողմից: Ուշագրավ է, որ անցած մեկուկես տարում Տոնոյանի հրաժարականի մասին մի քանի անգամ տեղեկություններ են հրապարակվել: Մեր աղբյուրները պնդում են, որ դրանք մեծամասամբ ճիշտ են եղել, սակայն վերջին պահին «իրավիճակ է փոխվել»: Հիմա, ինչպես ասում են, թեման առավել է հասունացել. չնայած մի շարք կադրային փոփոխություններին, սլաքները դեպի ԳՇ, ՌՈ, դպրոց, ընտանիք ուղղելու փորձերին, ըստ կառավարության կուլիսներում պտտվող խոսակցությունների, սեփական պատասխանատվությունից խուսափել հազիվ թե կարելի լինի, ու վարչապետ Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել...»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00