Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածություն առաջադրելու մասին

320
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 00:55
Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածություն առաջադրելու մասին

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, թե ինչու է առաջադրել իր թեկնածությունը. «Մենք այդ որոշումը կայացրել ենք կուսակցականներով: Լինելով քաղաքական դաշտում, ղեկավարելով քաղաքական ուժ, տրամաբանական է, որ մենք պետք է մասնակցենք տարբեր տիպի ընտրությունների, պետք է մեզ վրա պատասխանատվություն վերցնենք և նաև պայքարենք նախագահի ինստիտուտի համար»,-եթերի ընթացքում ասել է նա:

Նրա խոսքով՝ գալիք ընտրությունները տարբերվում են մյուս ընտրություններից. «Տարբերություններից մեկն այն է, որ վերափոխվում է իշխանական համակարգը. մենք ընտրելու ենք և՛ նախագահ, և՛ խորհրդարան»,-նշել է նա:

Հարցին, թե պետությունը կարո՞ղ է կառավարել այդ գործընթացը, որ չլինեն լարումներ, Բաբայանը պատասխանել է. «Չեմ ուզում, որ իրոք լինեն այդպիսի զարգացումներ: Դրա հնարավորությունները կան: Այո՛, մենք մրցակիցներ ենք, բայց չպետք է թշնամանանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածություն առաջադրելու մասին