Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հրատապ տեղեկություն. «Ոչ»-ի շտաբը 5000-ական դրամներ է առաջարկում». Քրիստ Հովսեփյան

568
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 23:10
«Հրատապ տեղեկություն. «Ոչ»-ի շտաբը 5000-ական դրամներ է առաջարկում». Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրատապ տեղեկություն

Հարգելիʹ Սուրեն Պապիկյան, արդեն իսկ քարոզարշավի մեկնարկում «Ոչ»-ի շտաբը ներկայացնող մարդիկ փորձում են հարավ-արևմտյան թաղամասում, թիրախավորելով թոշակառուներին, առաջարկել 5000-ական դրամներ, որպեսզի նրանք չմասնակցեն հանրաքվեին: Սերժառոբական թայֆան իրեն բնորոշ ոճով փորձում է խարխլել մեր պետականության հիմքերը, խնդրում եմ՝ ավելի զգոն լինել: Կանխավ շնորհակալ եմ»: