Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Չեմ հիշում, որ տրանսպորտը երբևէ էսքան վատ աշխատած լինի». Արփի Ոսկանյան

348
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 02:05
«Չեմ հիշում, որ տրանսպորտը երբևէ էսքան վատ աշխատած լինի». Արփի Ոսկանյան

Գրողների միության անդամ, գրող Արփի Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լամբադայից մի քիչ ներքև 21.20-ից կանգնած եմ, ոչ մի երթուղային չկա, որ կիջեցնի շրջանային, կես ժամից նոր մեկը եկավ։ Ո՞նց ա հնարավոր սենց ապրել, աշխատել, սովորել։ Էլ չեմ ասում, որ ձկան խանութից երիտասարդական մետրո տրանսպորտով տևում ա կես ժամից ավելի։ Ես չեմ հիշում, որ տրանսպորտը երբևէ էսքան վատ աշխատած լինի։ 90-նների սկզբին Երևանում եմ եղել, կեսերից եմ եկել, ահավոր էր տրանսպորտը, բայց էսքան ահավոր չէր, կարում էիր իննին, տասին ու նույնիսկ ավելի ուշ տուն հասնել»: