Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Առանձնացվում են համապատասխան մեկուսարաններ, որպեսզի վարակի դեպքում հիվանդներին մեկուսացնենք». Ա. Վանյան

346
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 17:15
«Առանձնացվում են համապատասխան մեկուսարաններ, որպեսզի վարակի դեպքում հիվանդներին մեկուսացնենք». Ա. Վանյան

Կանխարգելման ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ կիրառել. այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հնչած հարցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը կարևորեց. «Առաջինն ի՞նչ ենք ասում. ասում ենք ձեռքերը մաքուր պահել, պահպանել հիգիենան, պահպանել հեռավորություն, շփումը սահմանափակել և այլն: Այս ամենը պահպանելու դեպքում, վարակվելուց զերծ կմնաք: Եթե մտածում եք դիմակ հագնելով զերծ կմնաք, դա այնքան էլ այդպես չէ, որովհետև ապացուցված է, որ սերտ շփման դեպքում է հատկապես դա տարածվում»:

Ինչ վերաբերում է մեկուսարաններին, Ա. Վանյանը նշեց. «Առանձնացվում են համապատասխան մեկուսարաններ, որպեսզի, նման դեպքերում, կարողանանք հիվանդներին անմիջապես մեկուսացնել: Հետագայում արդեն կպարզվի՝ տվյալ հիվանդը կհոսպիտալացվի՞ բուժկենտրոն, թե՞ այդտեղ կշարունակի բուժումը»:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը հորդորեց օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից, ապատեղեկատվություն և խուճապ չտարածել: «Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուս չկա, եթե լինի՝ առաջինը մենք ձեզ կտեղեկացնենք»,- վստահեցրեց նա:

«Առանձնացվում են համապատասխան մեկուսարաններ, որպեսզի վարակի դեպքում հիվանդներին մեկուսացնենք». Ա. Վանյան Տեսանյութը՝ Factor TV-ի