Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Օլիգարխները Սերժ Սարգսյանի համար աջակիցներ են հավաքագրում

383
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 16:05
Օլիգարխները Սերժ Սարգսյանի համար աջակիցներ են հավաքագրում

Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը: Վերջին օրերին ՀՀԿ-ականները տարբեր հարթակներով կոչ են անում աջակիցներին հավաքվել դատարանի մոտ: Ասում են՝ մարդ հավաքագրելու գործին լծվել են հատկապես Սերժ Սարգսյանի օլիգարխները, ովքեր պարտադրում են աշխատակիցներին բողոքի ակցիա իրականացնել դատարանի բակում: