Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար

2674
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 15:30
Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար- պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։