Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հայաստանն առանձին «ինքնիշխանությունների» տրոհողներն արտաքին ուժերի գործիք են». Ալեքսանդր Քանանյան

234
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 09:00
«Հայաստանն առանձին «ինքնիշխանությունների» տրոհողներն արտաքին ուժերի գործիք են». Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց պետութիւնը, որը պատմական այս փուլում կրում է Հայաստանի Հանրապետութիւն անուանումը, բացարձակաւրէն ՄԵԿ, ՄԻԱՍՆԱԿԱՆ եւ ԱՆՏՐՈՀԵԼԻ է։ Հայաստանի որեւէ հատուածի առանձին «ինքնիշխանութեան» մասին բարբաջողները ոչ սոսկ մոլորեալ են, այլեւ՝ կամայ թե ակամայ ազգային պետականութեան բացայայտ թշնամի։ Իրերն իրենց անունով կոչենք։ Հայաստանը երկու առանձին «ինքնիշխանութիւնների» տրոհող շրջանակներն արտաքին շահագրգիռ ուժերի գործիք են, որոնք «գիտութեամբ կամ անգիտութեամբ» ոտնձգում են քայքայել եւ խարխլել մեր ազգային֊պետական գոյութիւնը։ Այլ հարց է, որ այդ ոտնձգութիւնները կատարելապէս անզաւր են եւ ի սկզբանէ մեռելածին»։