Կարևոր և հանրամատչելի խորհուրդներ վիրուսից պաշտպանվելու համար
Բժիշկ Դավիթ Դադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշեցի վստահելի աղբյուրներից հավաքագրել այս պահին առկա մի քանի կարևոր, պարզ և հանրամատչելի խորհուրդներ/քայլեր: Ամենավերջում ներկայացրել եմ նաև վիրուսի մասին մի քանի փաստ: *Խուսափեք սուր շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, պահպանեք «սոցիալական հեռավորությունը» (social distancing) *Պահպանեք առնվազն 1 մետր (3 ոտնաչափ) հեռավորություն Ձեր և այլ մարդկանց միջև, հատկապես նրանց, որոնք հազում են, փռշտում կամ բարձր ջերմություն ունեն: Ինչո՞ւ: Երբ վիրուսով վարակված անձը հազում կամ փռշտում է, «արտանետում» է վիրուս պարունակող փոքրիկ կաթիլներ: Եթե շատ մոտ եք, կարող եք վարակվել: *ԽՆԴՐՈՒՄ ԵՄ օտարերկրացիներ տեսնելով չվազել աջ և ձախ՝ կորցնելով ինքներդ ձեզ: *Հաճախակի լվացեք Ձեր ձեռքերը, հատկապես հիվանդ մարդկանց հետ շփումից և նրանց միջավայրում գտնվելուց հետո Ինչո՞ւ: Ձեռքերն օճառով և ջրով լվանալը կամ ալկոհոլային հիմքով քսուքներով շփելը ոչնչացնում է վիրուսը, եթե այն ձեր ձեռքերում է: *Պահպանեք շնչառական հիգիենան(respiratory hygiene) *Խուսափեք աչքերին, քթին և բերանին դիպչելուց *Եթե ունեք ջերմություն, հազ և շնչառության դժվարություն, անհապաղ դիմեք բժշկի *ՈՒՂՂԱԿԻ ՏԵՂԵԿԱՑՐԵՔ: Մի տանջեք, ստիպեք անհարկի հետազոտություններ անել, մի բարդացրեք իրավիճակը կամ ստեք: *Որպես նախազգուշացում. կիրառեք հիգիենայի ընդհանուր կանոնները մսի, կենդանական արտադրանքի շուկաներ այցելելիս: *Լվացեք ձեքերը կենդանիներին և կենդանական ապրանքներին հպվելուց հետո: Հատկապես խուսափեք շուկայում այլ կենդանիների հետ շփումից (օրինակ ՝ թափառող կատուներն ու շները, կրծողները, թռչունները): *Մի օգտագործեք հում կամ կիսաեփ կենդանական մթերքներ: Մի քանի կարճ փաստ. 1.Չինաստանից ապրանքներ ստանալն անվտանգ է: |
«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
11012:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
15209:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
340Երեկ, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
480Երեկ, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
72916.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
70416.04.2024, 15:48