Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կապանի ԲԿ-ն՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներ ունենալու լուրերի մասին

306
Կիրակի, 23 փետրվարի, 2020 թ., 23:15
Կապանի ԲԿ-ն՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներ ունենալու լուրերի մասին

Կապանի բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հերքում է համացանցում տարածվող այն լուրը, իբրև թե Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդներ են բուժվում: «Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի հետ՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։
Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս՝ չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին»։